Եթե Թավադյանին կալանավորեն, թող կալանավորեն մի հատ բեղերով մարդու

Եթե Թավադյանին կալանավորեն, թող կալանավորեն մի հատ բեղերով մարդու

Նոր իշխանությանն ընդդիմադիր Նարեկ Մալյանը այսօր՝ ժամը 17-ին, բոլորին հրավիրում է Նոր Նորքի դատարանի մոտ, որտեղ տեղի է ունենալու  «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցը կալանքով փոխարինելու նախաքննական մարմնի քննիչի միջնորդության քննարկումը։ Նարեկ Մալյանն ինքը դատարան է գնալու ժամը 16-ին՝ սիգարով։

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա հայտարարեց․ «Եթե իրեն խափանման միջոց ընտրեն կալանքը և համարեն, որ շիշը որպես զենք է օգտագործել, հա, օքեյ, էդ դեպքում մենք ունենք նաև ոչ վաղ անցյալում տեղի ունեցած մի դեպք, երբ ինչ-որ մեկը՝ բեղերով, շշով խփեց ինչ-որ մեկին։ Էլի ուղիղ եթերով, ի դեպ, ամեն ինչ նույնն էր, բացի բեղերից․ նո՛ւյն շիշն ա, անգամ ենթադրում եմ՝ ջրի բրենդն է նույնը, բայց էդ մարդու նկատմամբ չհարուցվեց քրեական գործ, և ի վերջո դառավ պատգամավոր»։

Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը մեղադրվում է Վարդգես Գասպարիին շշով հարվածելու մեջ։
ՀՀ նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը մեկնաբանեց, թե սա մասնավոր գանգատի գործ չէ և եթե անգամ այն խփողի դեմ բողոք չի եղել (Սասուն Միքայելյան), պետությունը պետք է գնար բեղերով մարդու պատժելու ճանապարհով՝ այսինքն՝ մեղադրանք հարուցեր։

Նարեկ Մալյանը նաև անդրադարձավ սորոսականներին՝ առաջարկելով պատկերացնել, թե ինչպես Սերժ Սարգսյանի  նախարարներից Վաչե Գաբրիելյանը եթերում պատմեր, թե որ մորթելու է  ավելի հարմար է սեքսով զբաղվելը։

Նարեկ Մալյանը նաև ցավակցեց ոստիկաններին՝ ասելով, որ ստիպված են հանդուրժել, երբ ամեն օր իրենց մոտ է գալիս 62 տարեկան մի մարդ ու   «տակաա՜անք» և նման բաներ է գոռում, ապա նրանց ուժ և համբերություն մաղթեց։