Պինդ բռնվել էի հորս, որ բան չլիներ․․․

Պինդ բռնվել էի  հորս, որ բան չլիներ․․․
Nazeni Hovhannisyan

 

Էսօր իմ ամենաթանկ, միակ ու հավերժ երիտասարդ ՀԱՅՐԻԿԻՍ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է)
2018- ի մայիսին հիվանդանոցում էր... հիմա էս նկարում չգիտեմ էլ ես եմ բռնել նրան, թե բռնվել եմ, պինդ, որ հանկարծ բան չլինի նրան..ու, որ մենք «չընկնենք» անդունդը` առանց նրա... ծանր օրեր էին...
Հայրս) պայծառ ու գեղեցիկ բժշկուհիներն տեսավ միանգամից ճնշումն էլ ստաբիլացավ, սիրտն էլ: Տղամարդ է: Ջենթլմեն)
Անգամ հիվանդանոցային այս հագուստով էնպես է իրեն զգում ասես կոստյում- տաբատ- ով և լաքից կոշիկներով է:
Հայրս մեզ ազատություն է տվել ծնված օրվանից:
Աղջկասեր է. մի օր ասաց « նույնիսկ իմ շունն է էգ»։ Իմ մանկությունն անցել է հորս հետ տարբեր գրքեր քննարկելով, մասիվի շենքի բակում ` «անկախ մայլի»բնակիչների կոնտրաստային իրականության մեջ հորս հետ բադմինտոն խաղալով(, որ երեխաների ձեռքերն ուժեղանան ըստ պապայի):) բակի տղաների հետ հավալա( որն ինձ մոտ չեր ստացվում , իսկ աղջիկների հետ ռեզին ու բոլորով գնդակով տոպկոցի խաղեր խաղալով:
Հայրս, որն անգիր գիտի համաշխարհային օպերաների ու բալետների ծագումն ու առաջին նոտաներից ասում էր` որը որն է:
Հայրս, որն էնքան կազմակերպված ու ձիգ է, որ նոր ենք հասկանում իր 78- լինելն ու զարմանում, որ սկսել է դանդաղ«վազել»)
Հայրս, ում մի օր հումորով ասացի, իսկ, եթե ընկերս սևամորթ լինի, ասաց ով ուզում է լինի, միայն թե սիրի ու պաշտի քեզ, ու լավ մարդ լինի:
Հայրս, որ կոմունիստ ու բացարձակ աթեիստ լինելով հանդերձ` ապրում է իսկական քրիստոնավայել կյանքով, միայն թե ամեն անգամ հանուն մեզ է եկեղեցի գալիս:
Աթեիստ է, բայց կնքված) Վազգեն 1- ինն է եղել կնքողը, երբ դեռ փոքր էր, միշտ հպարտությամբ է նշում: Խորագույն հարգանք ունի հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, ասում է`ՀՀ- ի գոյության երաշխիքն է:
Հայրս, որը խոհանոցում շեդևրներ է ստեղծում ու հավաքների մեծ սիրահար է:
Իմ խոսքին ականջ է դնում՛) ես իր բաժինն եմ ախր, 41- ում երրորդ դուստրն ունեցողն էլ ի՞նչ այլընտրանք ունի, ՄԻԱՅՆ ՍԻՐԵԼՈՒ))) Հայրս, որ Մայրիկիս հետ սիրում էր ճամփորդել, երբ երիտասարդ էին, որը փողոցում կարող էր 65 տարեկանում մարդ ծեծել` իր դստեր ու Կնոջ ներկայությամբ հայհոյելու համար և որը մեր ամեն չարածով անգամ հիանում է ու միշտ շնորհակալ է: «Ձեր Մայրն աշխարհի բեռն ուսերին էր ապրում»,- ասաց Մորս շիրիմին,« ...ոչ ոք նրա տեղը չի կարող զբաղեցնել»: Երևի սիրում էր:
Ծնունդդ շնորհավո՜ր, ՊԱՊ ՋԱՆ)

#nazenihovhannisyan #happybirthday #april