ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն առաջին անգամ կին անդամ կունենա

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն առաջին անգամ կին անդամ կունենա

Նորվեգիայի զինված ուժերի ներկայացուցիչը դարձել է առաջին կինը, ով դարձել է դաշինքի ռազմական կոմիտեի անդամ։ Այս մասին հայտարարել է դաշինքի խոսնակ Օանա Լունգեսկուն։ Վերջինս կոնտր-ադմիրալ Լուիզա Դեդիչեն է։ Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն այն մարմինն է, որի կազմում են անդամ պետությունների գլխավոր շտաբների ղեկավարները։

Նրանց անմիջականորեն ներկայացնում են իրենց ներկայացուցիչները, որոնք մշտապես գտնվում են ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։ Սովորաբար այդ ներկայացուցիչները հանդիսանում են բարձրաստիճան զինվորականներ։