Երեւի չվստահեցին. դատավոր Դավիթ Բալայանը չընտրվեց

Երեւի չվստահեցին. դատավոր Դավիթ Բալայանը չընտրվեց

Իրավական խնդիր կա, ստեղծված իրավիճակն էնպիսին էր, որ ժողովը պիտի որոշում կայացներ՝ թույլատրե՞լ տիկին Տավարացյանը երդվի, թե՞ ոչ։ Իրեն ձայն տրվեց, միանգամից երդում տվեց։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Բալայանը՝ անդրադառնալով ԲԴԽ անդամի պարտականությունները նախկինում ստանձնելուց հրաժարված Նախշուն Տավարցյանի այսօրա երդմանը։

Նա նաեւ նշեց, որ մի շարք դատավորներ նրա երդման արարողության ժամանակ լքել են դահլիճը՝ այդպիսով անհամաձայնություն հայտնելով։

Հարցին, թե բա ինչու չընտրվեց, քանի որ թեկնածուներից մեկն էր, ասաց՝ երեւի չվստահեցին։