ԱՄՆ 16 նահանգ դատի է տվել Դոնալդ Թրամփին
ԱՄՆ 16 նահանգ դատի է տվել նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Տեղական իշխանությունները, ներառյալ Կալիֆորնիայի եւ Նյու Յորքի նահանգային ղեկավարությունները համաձայն չեն Դոնալդ Թրամփի կողմից երկրում արտակարգ դրության սահմանման հետ։ Նրանք հայտարարել են, որ նման քայլի Թրամփը գնացել է, որպեսզի կարողանա «պոկել» Կոնգրեսից այն 8 միլիարդ դոլարը, որը անհրաժեշտ է Մեքսիկայի հետ սահմանային պատը կառուցելու համար։ Նահանգների ներկայացուցիչները հայտարարել են, որ նախագահը իրավունք չունի միջոցներ հատկացնել շրջանցելով պառլամենտը։ Դատական հայցը ներկայացվել է Սան-Ֆրանցիսկոյի դատարան։
Կարծիքներ