Հայտնի է, թե Շիրակի մարզից «Իմ քայլը» դաշինքով ԱԺ ովքեր կգնան

Հայտնի է, թե Շիրակի մարզից «Իմ քայլը» դաշինքով ԱԺ ովքեր կգնան

Արդեն իսկ հայտնի է, թե Շիրակի մարզից «Իմ քայլը» դաշինքով ԱԺ ովքեր կգնան: Գեներալ Ֆելիքս Ցոլակյանը, որը մարզում ամենից շատ ձայներն էր հավաքել, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Ստացվում է՝ մարզից Աժ կգործուղվեն Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, փոխմարզպետ Սոֆիա Հովսեփյանը, մարզպետի  խորհրդական՝  Նազելի Բաղդասարյանը:

Մարզում խոսակցություններ  են պտտվում, որ Շիրակի մարզը իշխանությունը  հնարավոր է հանձնի ԲՀԿ-ին՝ մարզպետ կարգելով ԲՀԿ-ականներից: Խոսակցություններ կան նաև, որ չի բացառվում , որ մայրաքաղաքից ՔՊ-ական  մեկին գործուղեն: Ամենայն հավանականությամբ, Ֆելիքս Ցոլակյանին գործադիրում ենք տեսնելու, եթե իհարկե  այս անգամ էլ մարզպետի պաշտոնը կրկին նրան չվստահեն: