Որ ֆուտբոլիստներին հասանելի կլինի Պելեի ռեկորդի կրկնությունը

Որ ֆուտբոլիստներին հասանելի կլինի Պելեի ռեկորդի կրկնությունը

Ինչպես գրում է Express-ը, ներկայումս խփած գոլերի քանակով բրազիլացի լեգենդար Պելեի ռեկորդին կարող են մոտենալ աշխարհում երկու ֆուտբոլիստ՝ Լիոնել Մեսսին եւ Քրիշտիանու Ռոնալդուն։

Հիշեցնենք, որ աշխարհի եռակի չեմպիոն Պելեն 638 հանդիպման ընթացքում է խաղացել, խփելով 619 գոլ։ Սա մի ռեկորդ է, որը երկար ժամանակ համարվել է անգերազանցելի։ Սակայն Մեսսին 661 հանդիպում է անցկացրել արդեն եւ ունի իր ակտիվում 576 գոլ, իսկ Ռոնալդուն՝ 784 հանդիպում է խաղացել եւ ունի 587 գոլ։ Ինքնին հասկանալի է, որ Մեսսիին ռեկորդից բաժանում է ընդամենը 42 գոլ, իսկ Ռոնալդուից՝ 32։