ՅՈՒՆԵՍԿՕ-ն մեռած լեզուների մասին

ՅՈՒՆԵՍԿՕ-ն մեռած լեզուների մասին

Աշխարհը ամեն ամիս առնվազն մեկ լեզու կորցնում է։ Այս մասին հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ Բոյան Ռադոյկովը՝ РИА Новости լրատվական գործակալության հետ զրույցի ընթացքում։ Նշենք, որ արմատական լեզուների թիվը աշխարհում տատանվում է 5-6 հազարի միջակայքում։ Ռայդոկովը նկատել է, որ մարդկությունը ոչինչ անել չի կարող այս պրոցեսի դեմ, սակայն նկատել է, որ գոնե իրենց ստեղծած լեզվական ատլասի օգնությամբ դեռ կենդանի լեզուները կարելի է պահել հաջորդ սերունդների հիշողության մեջ։ Նշենք, որ այս տարին ՄԱԿ-ը հռչակել է որպես արմատական կամ տեղաբնիկ ժողովուրդների լեզուների տարի։