Վրաստանը ռեկորդային թվով զբոսաշրջիկներ է ընդունել, հայերը 3-րդ տեղում են

Վրաստանը ռեկորդային թվով զբոսաշրջիկներ է ընդունել, հայերը 3-րդ տեղում են

Ինչպես հայտնում են Վրաստանի իշխանությունները՝ 2018-ին Վրաստանն ընդունել է ռեկորդային՝ 8․7 միլիոն օտարերկրացի, ինչը 14․9 տոկոսով ավելին է, քան նախկինում։ Այս թվում ներառված է 4․8 միլիոն զբոսաշրջիկներ, որոնք 1 օրից ավելի են անցկացրել երկրում։ Այս մասին տեղեկացնում է tourister.ru-ն։

Նախորդ տարիների համեմատությամբ՝ զբոսաշրջիկների հոսքն ավելացել է 36․7 տոկոսով։ Նրանց հիմնական մասն ադրբեջանցիներ են՝ շուրջ 9․5 տոկոս, իսկ ռուսաստանցիների թիվը կազմել է 1․4 միլիոն, կամ 23/8 տոկոսով ավել։ Վրաստան այցելողներից երրորդ տեղում հայերն են՝ 1․3 միլիոն։