Սպառնացել է նախագահին մասշտաբային հետաքննություն սկսել նրա դեմ

Սպառնացել է նախագահին մասշտաբային հետաքննություն սկսել նրա դեմ

Հաջորդ տարեսկզբից Նյու Յորքի գլխավոր դատախազի պաշտոնին անցնող Լետիցիա Ջեյմսը հայտարարել է, որ մտադիր է մասշտաբային հետաքննություն սկսել ընդդեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա շրջապատի, ներառյալ ընտանիքի անդամները, ովքեր ենթադրաբար կարող էին իրենց գործունեության ընթացքում օրենք խախտել։ Այս մասին ապագա գլխավոր դատախազը հայտարարել է NBC News-ի հետ զրույցի ընթացքում։ Հրապարակման մեջ նշվում է, որ հետաքննությունը կարող է վերաբերել նաեւ Նյու Յորքում ունեցած անշարժ գույքի հետ, վճարված պետական սուբսիդիաների հետ, որոնք ստացել է Թրամփը, ինչպես նաեւ Trump Foundation-ում հնարավոր օրինախախտումների հետ։