«Էբոլա» տենդը հասել է միջազգային մասշտաբի

«Էբոլա» տենդը հասել է միջազգային մասշտաբի

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսը հայտարարել է, որ «Էբոլա» տենդի բռնկումները դարձել են արդեն միջազգային մակարդակի խնդիր։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։ Տենդին միջազգային կարգավիճակ տրվել է այն բանից հետո, երբ բռնկում է տեղի ունեցել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Գոմա քաղաքում, որն ունի ավելի քան երկու միլիոն բնակչություն։ Մասնագետը նշել է, որ հատկապես առկա է տենդի տարածման վտանգը։ ԱՀԿ ղեկավարը կոչ է արել պետություններին՝ տեխնիկական եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերել՝ «Էբոլա» տենդի հարուցչի դեմ պայքարելու համար։