Վաղը՝ ժամը 15:00-ին բոլորին հրավիրում եմ ներկա գտնվել այստեղ

 Վաղը՝ ժամը 15:00-ին բոլորին հրավիրում եմ ներկա գտնվել այստեղ

Շարժումն իշխանափոխությունից ավելին է: Շարժումը արժեքի, քաղաքակրթական մտքի, ապրումների փոփոխություն է: Էդ հիմքը չունեցար, մնացածը դատարկ է: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը։

«Սրանք որ եկել են իշխանության, ի՞նչ հիմքով են եկել, արժեքային ոչ մի հիմք չունեն, դրա համար ենք էս վիճակում գտնվում: Վաղը՝ ժամը 15:00-ին բոլորին հրավիրում եմ ներկա գտնվել այստեղ: Կարևոր է, որպեսզի առաջիկա գործընթացները կարողանանք հասցնել իրենց տրամաբանական եզրահանգմանը»,- ասել է նա Բաղրամյանում: