Որ քաղաքներն են նախընտրում միլիարդատերերը

Որ քաղաքներն են նախընտրում միլիարդատերերը

Savills միջազգային ընկերության մասնագետները հայտարարել են, որ միլիարդատերերի ամենասիրած քաղաքը Նյու-Յորքն է։ Սա զարմանալի չէ, քանի որ այն աշխարհի եւ ԱՄՆ այժմյան գլխավոր ֆինանսական եւ բիզնես հանգույցն է, որտեղ ապրում է 85 միլիարդատեր։ Երկրորդ տեղում Հոնգկոնգն է։ Չինական մեգապոլիստում մշտապես բնակվում է 79 միլիարդատեր։ Մոսկվան նույնպես սիրելի վայր է միլիարդատերերի համար։ Այստեղ մշտական բնակություն է հաստատել 71 միլիարդատեր։ Հնգկյակում են նաեւ Պեկինն ու Լոնդոնը, իսկ տասնյակում կան նաեւ Շենչժենը, Շանհայը, Մումբայը, Սան-Ֆրանցիսկոն եւ Սեուլը։ Ընկերության վերլուծաբանները նկատել են, որ միլիարդատերերը կարեւոր դերակատարություն ունեն անշարժ գույքի համաշխարհային շուկայի վրա եւ ազդում են վերջինիս զարգացմանը։ Ուշագրավ է այն, որ միլիարդատերերի պայմանական նկարագրի մեջ նաեւ անպայման առկա են երեխաները։ Հոգեբանները հայտարարել են, որ միլիարդատերերի համար որպես կանոն նկարագրի բաղկացուցիչ է առնվազն երեք երեխայի առկայությունը։