Իրականացնում ենք դիմադրության երթ

Իրականացնում ենք դիմադրության երթ

«Վաղ առավոտից մեկնարկել են բողոքի անհնազանդության ակցիաները, փաստելով, որ Նիկոլը Հայաստանում իշխանություն չունի»,- այս մասին հայտարարեց Իշխան Սաղաթելյանը, ապա հայտարարեց, որ այս պահին իրականացնում են Դիմադրության  երթ. «Կոչ ենք անում 19։00֊ին գալ Ֆրանսիայի հրապարակ՝ հանրահավաքի»,- նշեց Սաղաթելյանը։

Երթն այս պահին ընթանում է Մոսկովյանով դեպի Սարյան փողոց։

Երթի շարքերում են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, Լևոն Քոչարյանը, ԱԺ պատգամավորներ Ագնեսա Խամոյանը, Աննա Գրիգորյանը, Հայկ Մամիջանյանն ու Վահե Հակոբյանը։