Արարատ Միրզոյանին մի մեղադրեք․ իմ մեղքով է այսօրվա միջադեպը․ Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
«Հունվարի 15-ին հիշեցրել եմ, որ Բաքվի ջարդերի տարելիցն է, և ԱԺ պաշտոններ բաժանելուց բացի, ԱԺ խոսնակը խոսի դրա մասին ԱԺ դաահլիճում: Հաջորդ օրը Արարատ Միրզոյանը խոսեց այդ մասին:
Փետրվարի 27-ին հիշեցրեցի, որ փետրվարի 28-ին ԱԺ խոսնակը Ռուսաստանում խոսի Սումգայիթյան ջարդերի մասին: Հաջորդ օրը իր ելույթում Արարատ Միրզոյանը խոսեց:
Մայիսի 7-ին ես չհիշեցրեցի, որ մայիսի 8-ի նիստը պետք է սկսել Եռատոնի շնորհավորանքով, և այսօր ԱԺ նախագահը չշնորհավորեց մեր մայիսյան հաղթանակները:
Ասածս ինչ է: Արարար Միրզոյանին մի մեղադրեք: Իմ մեղքով է այսօրվա միջադեպը, ես չեմ հիշեցրել մի օր առաջ )))»։
Կարծիքներ