Լավրովն ու ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարը կքննարկեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը 

Լավրովն ու ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարը կքննարկեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը 

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը կքննարկեն Լեռնային Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը առաջիկա շաբաթ՝ Մոսկվայում ունենալիք հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։ Ինչպես հայտնում է  EADaily-ն, հանդիպումը կկայանա Միջազգային անվտանգության Մոսկովյան ամենամյա կոնֆերանսի շրջանակներում, որը մեկնարկում է ապրիլի 24-ին։ Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Մոսկվայում հանդիպել էին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը։ Հանդիպմանը մասնակցել էին նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, եւ միջազգային միջնորդները ի դեմս ԵԱՀԿ ՄԽ եռնախագահության եւ ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցչի։