Ահաբեկչություն սիրիական Ղամիշլիի հայաշատ թաղամասում, կան տուժածներ

Ահաբեկչություն սիրիական Ղամիշլիի հայաշատ թաղամասում, կան տուժածներ

Հզոր պայթյուն է որոտացել Սիրիայի հյուսիսում գտնվող Ղամիշլի քաղաքի հայաշատ թաղամասում: Այս մասին հայտնում է տեղի «Գանձասար» պարբերականը։ Ըստ հաղորդման, պայթեցվել է ականապատ մեքենա, որը կայանած է եղել ուղղափառ համայնքի Ս․ Աստվածածին եկեղեցու մոտ։ Կա 11 տուժած։ Գնահատվում է նաեւ պայթյունի հետեւանքով առաջացած նյութական վնասը։ Նշվում է, որ նույն թաղամասում են գտնվում հայկական Սուրբ Հակոբ եկեղեցին, Ազգային Առաջնորդարանը, Ազգային միացյալ միջնակարգ վարժարանը և Կարագյոզյան հաստատությունը, որոնք նյութական թեթև վնասներ են կրել: