Դատախազի ելույթի ժամանակ Նազիկ Ամիրյանը քմծիծաղ էր տալիս. տեսանյութ

Դատախազի ելույթի ժամանակ Նազիկ Ամիրյանը քմծիծաղ էր տալիս. տեսանյութ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եւ կրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։

Նիստին այսօր մեղադրող կողմը միջնորդություն ներկայացրեց՝ նոր բժշկական փորձաքննություն նշանակել, որը կտա մի շարք հարցերի պատասխաններ։ Մասնավորապես՝ ինչ հիվանդություններ ունի Գրիգորյանը, կալանքը համատեղելի՞ է կյանքի հետ, թե՞ ոչ։
Այս արտահայտությունից հետո Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը քմծիծաղ տվեց։

Պաշտպանական կողմը նշեց, որ իրավաչափ չի համարում այս փուլում նման միջնորդություն ներկայացնելը։

Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ՝ միջնորդության քննարկումը հետաձգվեց, որպեսզի Գրիգորյանը եւս դիրքորոշում հայտնի միջնորդության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ այս գործով Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Ըստ մեղադրանքի` Գրիգորյանը կնոջ, որդու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող տարածքներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր։