Կտրել է մատը՝ սխալ թեկնածուի ընտրելու պատճառով

Կտրել է մատը՝ սխալ թեկնածուի ընտրելու պատճառով

Հնդկաստանում տղամարդը կտրել է իր ցուցամատը այն բանի համար, որ ընտրություններում սխալ քաղաքական կուսակցության է ընտրել։ Այս մասին հայտնում է ВВС-ն։

Ըստ հրապարակման, ռեգիոնալ ընտրություններում, տղամարդը ցանկացել է ընտրել ռեգիոնալ կուսակցությանը, սակայն սխալվել է, շփոթելով սիմվոլները, ընտրել է իշխող կուսակցությանը, որի հետ գաղափարական անհամաձայնություն է ունեցել։

Նշենք, որ Հնդկաստանում, ցածր գրագիտության պատճառով ընտրությունների ժամանակ ընտրաթերթիկներում օգտագործում են ոչ թե կուսակցության անվանումներ, այլ սիմվոլներ։

«Ես ուզում էի ընտրել փղերին, սակայն ձայնս տվեցի ծաղիկներին»,- բացատրել է տղամարդը` ներկայացնելով սեփական մատը կտրելու շարժառիթը։

Նշենք, որ Հնդկաստանում ընտրությունների ժամանակ մարդիկ մատը թանաքոտում են ու դաջում այն կուսակցության սիմվոլի առաջ, որին ցանկանում են իրենց ձայնը տալ։