Վարքագծային փոփոխություններ թռչունների մոտ

Վարքագծային փոփոխություններ թռչունների մոտ

Գլոբալ տաքացումը հանգեցնում է այն բանին, որ թռչունների մոտ մրցակցությունը ուժգնանա, ինչն էլ բերում է նրան, որ թռչունները սկսում են վերածվել դաժան գիշատիչների։ Այս մասին, ըստ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության, հայտարարել են եվրոպացի թռչնագետները՝ ուսումնասիրելով մի շարք թռչնատեսակների մոտ առկա մրցակցային դրսեւորումները։

Մասնագետները նշում են, որ մրցակցությունը երբեմն թռչունների մոտ բերում է, այսպես ասած, բնային պատերազմների, երբ նույն արեալում ապրող մի քանի թռչնատեսակներ սկսում են պատերազմել իրար դեմ։

Գիտնականները ահազանգել են, որ նման ուժգնացող մրցակցությունը կարող է բերել որոշ տեսակների թվաքանակի կրճատման եւ, ընդհանուր առմամբ, վարքագծային լուրջ փոփոխությունների։