Ամենաբարձր պաշտոնյան էլ չի կարող ինձ ստիպել. Սուրիկ Ջանիկյան

Ամենաբարձր պաշտոնյան էլ չի կարող ինձ ստիպել. Սուրիկ Ջանիկյան

Մամուլում տեղեկություններ են պտտվում, որ Սևանի ոստիկանապետը հրաժարականի դիմում է ներկայացրել: Սևանի ոստիկանության աշխատակիցների մեծ մասը նույնպես պատրաստվում է ազատման դիմում ներկայացնել, այս կերպ աշխատակիցները ցանկանում են իրենց բողոքը հայտնել՝ ոստիկանապետի ազատման դիմումի հետ կապված և թույլ չտալ, որպեսզի վերջինս դուրս գա աշխատանքից:

Հիշեցնենք, որ Սուրիկ Ջանիկյանը 2017թ.-ին նշանակվել էր Սեւանի ոստիկանության պետ, մի քանի ամիս պաշտոնավարելուց հետո նշանակվեց ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ։ 2018թ.-ին ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով Սուրիկ Ջանիկյանը կրկին նշանակվեց ոստիկանության Սևանի բաժնի պետ:

Սուրիկ Ջանիկյանից հետաքրքվեցինք, թե ի՞նչն է եղել աշխատանքից ազատման պատճառը, եւ ճիշտ է, որ Սեւանի ոստիկանության աշխատակիցներից եւս ազատման դիմում են գրել. «Նման բան չկա ոստիկանները ազատման դիմում չեն գրել: Ինձ աշխատանքից չեն ազատել, ես ինքս եմ ազատման դիմում գրել: Այս պահին կադրերի ռեզերվում եմ, դրանից հետ նոր կորոշեմ, կմնամ համակարգո՞ւմ, թե՞ ոչ»,-ասաց Ջանիկյանը: Այն հարցին՝ մի գուցե հրահա՞նգ է եղել վերեւից Ձեզ ազատել աշխատանքից, Ջանիկյանն ասաց. «Ամենաբարձր պաշտոնյան էլ չի կարող ինձ ստիպել, ես այդ մարդը չեմ»: