Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը դատարան կարող են գալ ուրբաթ օրը

Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը դատարան կարող են գալ ուրբաթ օրը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործով նիստին պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանում հայտարարեց, որ ուրբաթ օրը կարող են դատարան ներկայանալ Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը։

Նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանն ասաց, որ երկարացված կալանքի ժամկետը լրանում է կիրակի օրը, իսկ նախորդող օրը ոչ աշխատանքային է, հետեւաբար դատարանը պետք է ժամանակ ունենա որոշում կայացնելու։

Նա առաջարկեց Արցախի ներկայիս եւ նախկին նախագահները դատարան ներկայանան վաղը։

Քոչարյանի պաշտպանն առաջարկեց շաբաթ օրը դատական նիստ անել։