Փլատակներից դուրս է բերվել կնոջ դի՝ այրված, անճանաչելի վիճակում

Փլատակներից դուրս է բերվել կնոջ դի՝ այրված, անճանաչելի վիճակում

Փլատակներից դուրս է բերվել կնոջ դի՝ այրված, անճանաչելի վիճակում։

Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԱԻՆ փոխնախարար Արտուշ Գրիգորյանը։

Այդպիսով «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից այս պահի տվյալներով 2 մարդ է զոհվել։

ԱԻ նախարարի խոսքով շուրջ 20 քաղաքացի դիմել է իրենց՝ փնտրում են հարազատներին, որոնք փլատակների տակ են դեռ

 

Առողջապահության նախարարությունն էլ քիչ առաջ հայտնեց, որ փլատակների տակից փրկարները գտել են 1 քաղաքացու դի:

Պայթյունի հետևանքով զոհերի թիվն այս պահի դրությամբ երկուս է:

Տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված տուժածների թիվը հասել է 60-ի: Նրանցից 36-ի վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության, 22-ը հետազոտվելուց հետո դուրս են գրվել:

Հոսպիտալացվածները գտնվում են «Արմենիա», «էրեբունի», Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ», «Իզմիրլյան», «Աստղիկ» և «Նաիրի» բժշկական կենտրոններում: