Սպորտային մեկնաբանը հազիվ կարողացել է խուսափել տափօղակից

Սպորտային մեկնաբանը հազիվ կարողացել է խուսափել տափօղակից

«Կոլամբուս բլյուս ջեքեթս»-«Տամպա բեյ լայթնինգզ» խաղի ժամանակ, որը տեղի է ունեցել Ազգային հոկեյի լիգայի առաջնության շրջանակներում, մեկնաբան Պոլ Մաքգուայերը հազիվ է կարողացել խուսափել տափօղակի հարվածից։

Ինչպես հայտնում է Vesti.ru-ն, եթե տափօղակը հարվածեր մեկնաբանին, ապա լրջորեն կվնասեր նրա գլուխը։ Խաղի ժամանակ ուժեղ հարվածի հետեւանքով տափօղակը դուրս է եկել դաշտից ու ուղղվել մեկնաբանների խցիկը, եւ միայն արագ ռեակցիան է օգնել, որպեսզի Մաքգուայերը խուսափի հարվածից։ Տափօղակը հարվածել է օպերատորական տեսախցիկներից մեկին եւ վնասել այն։