Ալեն Սիմոնյանը խոստանում է 2 հոգու աշխատանքի տեղավորել

Ալեն Սիմոնյանը խոստանում է 2 հոգու աշխատանքի տեղավորել

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Որպես Երևանցի, որպես Կենտրոնի բնակիչ, որպես ՀՀ քաղաքացի, ուզում եմ շնորհակալություն հայտնել և ասել, որ հպարտանում եմ իմ ընկեր, իմ բարեկամ, իմ թիմի անդամ Viktor Mnatsakanyan -ով` երեկվա իր պահվածքի, հավասարակշռվածության և պրոֆեսիոնալիզմի համար: 

Երևանի քաղաքապետ Hayk Marutyan , քեզ նույնպես շնորհակալություն այս քո համարձակության, վճռականության և սկզբունքայնության համար:

Նաև ուզում եմ հայտարարել, որ պատրաստ եմ ապամոնտաժված սրճարանների երկու աշխատակցի օգնել նույն ոլորտում նոր աշխատանք գտնելու հարցում:

#Երևանս»։