Տու-շոն-կա․ Էջմիածնում Մանվելի ազատման դեմ ցույց

Տու-շոն-կա․ Էջմիածնում Մանվելի ազատման դեմ ցույց

 Երեկ երեկոյան ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխությունից ու 25 մլն․ դրամ գրավով ազատվելուց հետո Էջմիածնում այսօր առավոտ կանուխ բողոքի ակցիա է։ 

Մի քանի երիտասարդներ քայլում են Էջմիածի փողոցներով՝ տու-շոն-կա վանկարկումներով ու անցորդներին ու բնակարանների լուսամուտներից նայող համաքաղաքացիներից պահանջում են ՝ միացեք։ Հիշեցնենք, որ երեկ կեսգիշերին քաղաքում ընդդեմ Մանվել Գրիգորյանի ազատման մեծ ցույց էր։ Ինչն վերաբերում է, թե ի՞նչ է արել Մանվել Գրիգորյանը, ում հետ և որտեղ անցկացրել ազատության մեջ առաջին ժամերին։

Մեր՝ նախնական տեղեկության համաձայն՝ թեև մեկուսարանի դիմաց Մանվել Գրիգորյանին դիմավորողների շարքում որևէ երկրապահ չկար, նա ազատության մեջ գտնվելու առաջին իսկ ժամերին հանդիպել է ԵԿՄ տարածքայինների ղեկավարներին։ Առավոտվա դրությամբ հասցրել ենք զրուցել միայն Ղուկաս Ուլիխանյանի հետ, ով հարցը լսելուց հետո ասաց՝ տեղյակ չեմ։