Պետականության կորուստը մեր աչքի առաջ ուղիղ տեսնում ենք

Պետականության կորուստը մեր աչքի առաջ ուղիղ տեսնում ենք

Իբր շատ լավ էր մեր վիճակը, հիմա էլ դառնալու ենք ռուս-ուկրաինական պատերազմի թատերաբեմ։ Դա է դառնալու ուղիղ։ Դուրս եկավ այսօր Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Ռուսաստան-Արևմուտք գլոբալ պատերազմը բերում է Հայաստան։ Հասկանում եք, թե դրանից ինչ կբխի։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Հայաստան այցի վերաբերյալ խոսակցություններին:

«Արևմուտքը փորձում է ընդլայնել հակառուսական ճակատը։ Եթե պատերազմի մեջ ես  Ռուսաստանի հետ, պետք է հակառուսական ճակատն ընդլայնել, հիմա դա ընդլայնվում է  մեզանով, Հայաստանով փորձում են ընդլայնել հակառուսական ճակատը, իսկ դա կործանարար է լինելու ՀՀ համար։Մի օր կարող ենք արթնանալ ու իսկապես տեսնել՝ ընդահանրապես այստեղ չկանք, մեր տարածքում կանգնած են Ռուսաստան-Արևմուտք պատերազմը տանող ուժերը, իրենք են թելադրում մեր ով, որտեղ լինելը։ Պետականության կորուստը մեր աչքի առաջ ուղիղ տեսնում ենք»,- ասել է նա։