Ալեն Սիմոնյանի և Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան մենամարտը

Ալեն Սիմոնյանի և Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան մենամարտը

ԱԺ նախկին ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երեկվա՝ ՄԻԵԴ որոշման թեմայով գրառմանս այսօր արձագանքել է ԱԺ փոխնախագահը։
Լուրջ և խորքային խնդիրների մասին հարցերին պատասխանելիս խորհուրդ կտայի Ալեն Սիմոնյանին անհարկի, պոպուլիստական և վերնագրային շահարկումների փոխարեն տալ բովանդակություն ունեցող պատասխաններ։

Իրավաբանի դիպլոմ ունեցող պատգամավորը պետք է ընկալի, որ ինքը այլևս կառավարության գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող և Հայաստանը միջազգային կառույցներում ներկայացնող մարմնի փոխնախագահն է։ Ի վերջո պարոն փոխնախագահը պետք է զգույշ լինի, որ իր յուրաքանչյուր ելույթից հետո մասնագիտական հանրությունը ոչ թե մոռանա, այլ հիշի, որ պարոն Սիմոնյանը իրավաբան է»։

Արփինե Հովհաննիսյանի գրառմանն ի պատասխան ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ցավոք, ես և Արփինե Հովանիսյանն ընկերներ չենք ֆեյսբուքում, ուստի ստիպված եմ այսպես պատասխանել տիկին Հովհանիսյանին․և այսպես, ուզում եմ շնորհակալություն հայտնել Arpine Hovhannisyan -ին խորհրդի համար և խնդրել, որ ապագայում ևս իրեն ազատ զգա ինձ ուղղելու և օգնելու հարցում ինչպես հրապարակավ, այնպես էլ անձնական շփման ժամանակ»։