«Փաստ». Իշխանությունները լուրջ խնդրի առջեւ են

«Փաստ». Իշխանությունները լուրջ խնդրի առջեւ են

«Փաստ» թերթը գրում է. «Դատավորների եւ ընդհանրապես իրավական համակարգում ընթացող գործընթացների առումով հետաքրքիր երեւույթներ են կատարվում:

«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները լուրջ պարադիգմայի առաջ են կանգնել, երբ պարզել են, որ, այսպես կոչված, ներքին «վեթինգի» եւ որոշակի ուսումնասիրությունների արդյունքում արդեն որոշակի ինֆորմացիա կա, որ ՀՀ-ում գործող մոտ 250 դատավորներից ընդամենը 15-20 դատավորի հետ կապված լուրջ թերացումներ ու բացթողումներ կան, իսկ մնացած 230 դատավորները ոչ միայն իրենց գործի իսկական գիտակներ են, այլեւ առանձնապես «դոսյեներ» չկան նրանց վրա:

Փաստորեն ստացվում է, որ դատաիրավական համակարգում ստեղծված համապետական աղմուկն ընդամենը փոթորիկ է մի բաժակ ջրում՝ առավելապես հիմնազուրկ, ասել է թե՝ դատավորների մոտ 80 տոկոսի հետ կապված որեւէ խնդիր չկա, եւ նրանք, ամենայն հավանականությամբ, կշարունակեն պաշտոնավարել, եթե արհեստական հիմքեր եւ ճնշումներ չիրականացվեն նրանց նկատմամբ, ինչը, ի դեպ, երեկ բացառեց վարչապետը՝ նշելով, թե իրեն խամաճիկային դատարան պետք չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում