Ջազվեն հերքում է, որ 1 գրանցված աշխատող ունի, ներկայացնում է թվեր

Ջազվեն հերքում է, որ 1 գրանցված աշխատող ունի, ներկայացնում է թվեր

«Ջազվե» ընկերությունը իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որտեղ հերքում է այն տեղեկատվությունը, թե ընկերությունում ընդամենը 1 աշխատող է գրանցված․


«Քաղաքապետարանի որոշ պաշտոնյաներ և լրատվամիջոցներ, հիմք ընդունելով 1000plus.am կայքի տվյալներն առ այն, որ «Համանվագ ՍՊԸ»-ում գրանցված է 1 աշխատակից, ակնհայտ սխալ դատողություններ են արել՝ հանրության մոտ ստեղծելով տպավորություն, թե այդ 1 աշխատակիցը գրանցված է «Ջազզվեում»։ Բանն այն է, որ «Համանվագ ՍՊԸ»-ն պարզապես հողատարածք է վարձակալությամբ հանձնում «Ջազզվե»-ին և որևէ առնչություն չունի սրճարանի գործունեության հետ: Հետևաբար, «Ջազզվեի» աշխատակիցների թվի մասին պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել «Ջազզվե»-ում, այլ ոչ թե «Համանվագ ՍՊԸ»-ում գրանցված աշխատակիցների թիվը:

Հայտնում ենք, որ «Ջազզվե» սրճարանների ցանցում ապրիլ-հոկտեմբեր ամսիներին աշխատել է 140-150 անձ, իսկ «Ջազզվե Օպերայում» նույն ժամանակահատվածում աշխատել է 70 անձ: Սրճարանը գործում է 24 ժամ և մեր կողմից մշտապես իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցները ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթների պահպանման համար:

Ավելին, 2018 թվականի սեպտեմբերին Պետական եկամուտների կոմիտեն համապատասխան ուսումնասիրություններ է իրականացրել «Ջազզվե ՍՊԸ»-ում և որևէ խախտում չի արձանագրել։ Ուստի հորդորում ենք զերծ մնալ կեղծ տեղեկություններ տարածելուց»,– ասված է հայտարարությունում: