Հայտնի է 6 հոգու տեսողության կորստի պատճառ դարձած դեղամիջոցի անունը

Հայտնի է 6 հոգու տեսողության կորստի պատճառ դարձած դեղամիջոցի անունը

Արդեն գրել էինք, որ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում արտակարգ դեպք է գրանցվել։

«Նատալի ֆարմ» ընկերությունից գնված դեղամիջոցի ներարկումից հետո 6 քաղաքացի կորցրել է տեսողությունը, միայն լույսը տարբերում է ստվերից։ «Հրապարակին» հայտնի դարձավ, թե ինչ դեղամիջոցի մասին է խոսքը։ Տուժածի հարազատն ասաց, որ «Avastin» դեղամիջոցի ներարկումից հետո է սկսվել տեսողության կորստի պրոցեսը։