Վրաստանը հերքում է․ Բեյրութի պայթյունի հետ կապ չունեն 

Վրաստանը հերքում է․ Բեյրութի պայթյունի հետ կապ չունեն 

Վրաստանի ծովային փոխադրության գործակալությունը հայտնում է, որ որեւէ առնչություն չունեն Բեյրութի ողբերգական պայթյունի  հետ, սակայն միևնույն ժամանակ հաստատել են, որ 2013 թվականին նավը Բաթումից  ամոնիում է փոխադրել Մոզամբիկ։ Այս մասին հայտնում է Arevelk.am-ը։

«Ծովային փոխադրության գործակալությունը նշում է, որ ամոնիումի  նիտրատը Վրաստանի կողմից արտահանվող հիմնական ապրանքներից է, եւ որ այդ բեռը 7 տարի առաջ ուղարկվել է Բաթումիի նավահանգիստ, Մոլդովայի դրոշի ներքո նավարկող Rhosus նավով։

Վրաստանի նավահանգիստները լիովին համապատասխանում են անվտանգության միջազգային չափորոշիչներին եւ կանոնավոր ստուգվում են, իսկ բեռներիւփոխադրման եւ պահպանման տեխնոլոգիան մտնում է ընդունող երկրի իրավասությունների մեջ, այլ ոչ թե արտահանողի»,-հայտնել է Վրաստանը։

Միայն այս տարի Փոթիի նավահանգստից արտահանված է եղել 52 307 տոննա ամոնիումի նիտրատ։