Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը նոր տնօրեն ունի

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը նոր տնօրեն ունի

Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն իր էջում գրել է․ «Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի հաղթող է ճանաչվել Միքայել Բադալյանը: Ի դեպ, մինչ այս նա զբաղեցնում էր արգելոց թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի ղեկավարի պաշտոնը: Շնորհավորում և հաջողություն եմ մաղթում նոր տնօրենին՝ այս բարդ և պատասխանատու գործում: Շնորհակալություն եմ հայտնում նաև նախկին տնօրեն Գագիկ Գյուրջյանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար»: