Կրակովում կինը վեցյակ է լույս աշխարհ բերել

Կրակովում կինը վեցյակ է լույս աշխարհ բերել

Լեհաստանի Կրակով քաղաքում կինը ծննդաբերել է վեցյակ՝ չորս աղջիկ եւ երկու տղա։ Այս մասին հայտնում է News.ru-ն։ Ծննդաբերությունը եղել է հղիության 29-րդ շաբաթում։ Երեխաները լույս աշխարհ են եկել կեսարյան հատման եղանակով։ Ամենափոքրամարմին երեխայի քաշը 800 գրամ է, ամենախոշորինը՝ 1200 գրամ։ Բոլոր նորածինները տեղավորվել են հատուկ ինկուբատորներում։ Բժիշկները վերահսկողություն են սահմանել նորածինների շնչառության ու մարսողության հանդեպ։ Ուշագրավ է այն, որ նախապես բժիշկները կանխատեսել են հնգյակի ծնունդ ու վեցերորդի ծնվելը եղել է անակնկալ նաեւ նրանց համար։ Վեցյակի մայրն իրեն լավ է զգում ու ուրախ է ընտանիքի նկատելի համալրման համար։