Թրամփը հրաժարվել է քաղաքական կուսակցություն ստեղծելու գաղափարից

Թրամփը հրաժարվել է քաղաքական կուսակցություն ստեղծելու գաղափարից

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մտադրությունը փոխել է եւ նոր քաղաքական կուսակցություն չի ստեղծի։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Նա որոշել է օգնել հանրապետականներին Կոնգրեսի 2022 թվականի միջանկյալ ընտրություններում։ Այս մասին հայտարարել է Թրամփի խորհրդական Ջեյսոն Միլլերը։

Նշենք, որ եւ դեմոկրատների, եւ հանրապետականների ճամբարներում ներկայումս պառակտում է սկսվել առավել ցենտրիստների եւ առավել արմատականների միջեւ։

Ամենայն հավանականությամբ, որոշակի փոփոխություններ են կրել ամերիկյան հասարակության հետաքրքրություններն ու դրանց կառուցվածքը, որով պայմանավորված էլ նման պրոցեսներ են սկսվել։