Հայաստանը ՍՈՒ-30 ինքնաթիռների մեկ էսկադրիլյա է գնելու

Հայաստանը ՍՈՒ-30 ինքնաթիռների մեկ էսկադրիլյա է գնելու

Հայաստանը իր գնած չորս ՍՈՒ-30 ռազմական կործանիչ ինքնաթիռները կստանա 2019-ի վերջին, 2020-ի սկզբին։ Սակայն Երեւանը մտադիր է նման 12 ինքնաթիռ ձեռք բերել։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի» -ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ Պնախարար Դավիթ Տոնոյանը՝ IDEX-2019 ցուցադրության ժամանակ։ Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը իր խոսքում նաեւ նշել է, որ հնարավոր է Երեւանը Ռուսաստանից ստանա նոր ռազմական վարկ՝ ընթացիկ 100 միլիոն դոլարանոց վարկի իրացումից հետո։ Դավիթ Տոնոյանը սակայն չի մանրամասնել թե ինչ սպառազինությունների նոմենկլատուրայի մասին կարող է խոսք գնալ։