Բաքուն հերթական հիստերիկ ջղաձգումների մեջ է

Բաքուն հերթական հիստերիկ ջղաձգումների մեջ է

Դոնի Ռոստովում տեղի ադրբեջանական համայնքի ղեկավար Վագիֆ Մուստաֆաեւը շնորհավորել էր տեղի հայերին՝ տոների կապակցությամբ։ Այս շնորհավորանքը հերթական հիստերիկ ջղաձգումների առիթն էր դարձել Ադրբեջանում, այն աստիճան, որ Բաքվում ադրբեջանական սփյուռքի հետ աշխատանքների կոմիտեն հանդես է եկել մի յուրատեսակ մեկնաբանությամբ, որտեղ նույնիսկ փորձել է ուրանալ, որ Դոնի Ռոստովում նման անուն ազգանունով ադրբեջանցի կա, էլ չասենք, որ նա այդ համայնքի ղեկավարն է։ Ադրբեջանական Report լրատվամիջոցին տված մեկնաբանության մեջ, պաշտոնական Բաքվի տեսակետներն արտահայտող պատասխանատուները փորձել են ամեն կերպ նսեմացնել հայերին շնորհավորած ադրբեջանցուն, ում կինն ի դեպ հայուհի է եւ ասել, որ Մուստաֆաեւը լրիվ հայացել է եւ ֆինանսավորվում է տեղի հայ գործարար Հարություն Սուրմայանի կողմից եւ միայն անուն-ազգանունով է մնացել ադրբեջանցի։

Ուշագրավ է այն, որ այսպես ասած գործողությունների թատերաբեմը եղել է Ռուսաստանը, սակայն նույնիսկ այդ հանգամանքը չի խոչընդոտել, որպեսզի ադրբեջանական պետական քարոզչական մեքենան հերթական անգամ իր հայատյացությունը դրսեւորի։