«Հրապարակ». Չի հաջողվում տեղակալներից վեր բարձրանալ

«Հրապարակ». Չի հաջողվում տեղակալներից վեր բարձրանալ

ԱՄՆ-ում գտնվող հայոց պատվիրակություններին չի հաջողվում բարձր մակարդակի հանդիպումներ ունենալ՝ տեղակալներից վեր բարձրանալ։ Մինչ օրս Նիկոլ Փաշինյանը չի հանդիպել Դոնալդ Թրամփի հետ, Արարատ Միրզոյանը բավարարվել է ավելի ցածր մակարդակներով, Վաշինգտոնում «Կրոնական ազատություններին» նվիրված կոնֆերանսին մասնակցող Զոհրաբ Մնացականյանին էլ չի հաջողվել հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ․ հանդիպել է նրա տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ, չնայած ամեն ինչ արվել է, որ Պոմպեոյի հետ հանդիպումը կայանա: Ի դեպ, Մայք Պոմպեոն անձամբ է բացել այն կոնֆերանսը, որին մասնակցելու է մեկնել Զոհրաբ Մնացականյանը: