Ինչի վրա է ծախսում Պուտինն իր նախագահական աշխատավարձը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր նախագահական աշխատավարձը եւ զինվորական թոշակը ստանում է «Ռոսիա» բանկի քարտով։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Аргументы и Факты»-ի հետ զրույցի ընթացքում։
«Երբ առաջին սանկցիաները սահմանվեցին, ամերիկացիները չգիտես ինչու որոշեցին, որ Ղրմի՝ Ռուսաստանին միացման համար մեղավոր են մի շարք ընկերություններ, որոնց շարքում էլ՝ «Ռոսիա» բանկը։ Այդ ժամանակ էլ նախագահը որոշեց, որ իր նախագահական աշխատավարձը եւ զինվորական թոշակը կկուտակի այդ բանկի քարտի վրա»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Թե որքան է նախագահական թոշակը, Կրեմլի խոսնակը դժվարացավ ասել։ Սակայն հավելել է, որ կանխիկ դրամից Պուտինը օգտվում է տարեկան երկու անգամ, երբ լեռնադահուկային առողջարանում գնում է սրճարան։ Նշենք, որ սկսած 2018 թվականից, բարձրագույն պաշտոն զբաղեցնողների աշխատավարձներն ու թոշակները կրճատվել են 10 տոկոսով, ներառյալ նաեւ նախագահինը։
Կարծիքներ