«Բանանց»-«Չուկարիչկի» հանդիպման տոմսերը վաճառքում են

«Բանանց»-«Չուկարիչկի» հանդիպման տոմսերը վաճառքում են

Վաղը՝ ժամը 19։00-ին Երևանի «Բանանց» մարզադաշտում «Բանանցը» Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում կընդունի «ՉուկարիչկիՆ»։

Տոմսերն արդեն վաճառվում են։ Գները տատանվում են 300-1000 դրամի սահմաններում։ Տոմս ձեռք բերելու համար հարկավոր է այցելել «Բանանց» ֆուտբոլային ակումբի սրճարան։

Հիշեցնենք, որ սա պատասխան հանդիպումն է։ Դիմակայության առաջին խաղում «Բանանցը» մրցակցի հարկի տակ պարտություն է կրել 0-3 հաշվով։