Երանոսյանի պաշտպանը միջնորդեց հարցաքննել Փաշինյանին, Օսիպյանին, Հունան Պողոսյանին

Երանոսյանի պաշտպանը միջնորդեց հարցաքննել Փաշինյանին, Օսիպյանին, Հունան Պողոսյանին

ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի շահերի պաշտպան Տիգրան Սաֆարյանն այսօրվա դատական առաջին նիստին միջնորդություն ներկայացրեց՝ դատարանում հարցաքննել Նիկոլ Փաշինյանին, Վալերի Օսիպյանին եւ Հունան Պողոսյանին։

Նա նշեց, որ այս երեք անձինք եղել են դեպքի վայրում եւ պետք է հարցաքննվեն։

Նա նաեւ նշեց, որ նախաքննական մարմինը մերժել է այս միջնորդությունը։ 

Դատախազը առարկեց միջնորդության դեմ՝ առաջարկելով միջնորդության քննությունը հետաձգել մինչև ողջ ծավալով ապացույցները հետազոտելը։

Տուժողի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը միացավ դատախազին՝ նշելով, որ միջնորդությունը ժամանակավրեպ է։