Մադոննային Նյու-Յորքի օդանավակայանում ստիպել են «հանվել»

Մադոննային Նյու-Յորքի օդանավակայանում ստիպել են «հանվել»

Նյու-Յորքի Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանի անվտանգության աշխատակիցները ստիպել են աշխարհահռչակ երգչուհի Մադոննային «հանվել»։ Իսկ ավելի կոնկրետ, պահանջել են, որպեսզի նա հանի իր հագուստի մաս կազմող մահմեդական կանանց համար նախատեսված երկարափեշ փարաջան՝ ստուգում անցնելու ժամանակ։ Այս մասին հայտնում է The Sun պարբերականը։ Հրապարակման մեջ նշվում է, որ օդանավակայանի անվտանգության աշխատակիցները Մադոննայի հագուստը որակել են որպես քողարկիչ, եւ ստիպել, որ հանի ու միայն կարճաթեւ մոխրագույն մարզագեստով մնալուց հետո համոզվել, որ որեւէ վտանգ նա չի ներկայացնում։