Եթե նեղացած էիք, ձեռքս վերջում չսեղմեիք. Մարուքյանը` Ծառուկյանին

Եթե նեղացած էիք, ձեռքս վերջում չսեղմեիք. Մարուքյանը` Ծառուկյանին

«Մեր օրակարգում դուք չկաք, մի հատ կողմնորոշվեք՝ որ թևում եք, նոր ձեզնով զբաղվենք։ Դուք ընդդիմություն չեք։ Ձեր հիմնարկի աշխատողների նստացրեք, որ 23։00֊ից ֆեյքով գրեն, դա էլ ձեզ չի փրկի։ Ձեր կփրկի, որ ասեք թե ինչ դերակատարություն եք ունեցել վերջին 15 տարիների ընթացքում»,- իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի  ժամանակ ասաց Մարուքյանը։

«Մի հարց եմ տվել, սենց եք անում, բա որ երկու հարց տայի, ինչ կանեիք, մենք չենք շեղվելու, ԼՀ֊ն ոչ մեկի պրոեկտը չի եղել ու չի լինի։ Մեր ուժը դրա մեջ ա, կոչ եմ անում չտրվել ոչ մի սադրանքի։ Եթե հավատացել եք էտ գրածներին, մենք չեն նեղանում, մենք գործով կապացուցենք։ Դեբատն էլ ավարտվել է պարոն Ծառուկյան, եթե նեղացած էիք, ձեռքս վերջում չսեղմեիք, հետո գնայիք ասեիք հարձակվեն մեր վրա։ Այսօր աղոթել ենք նաև մեր վրա հարձակցողների վրա։ Խնդրել ենք, որ Աստված ների ձեզ»։