Ռուսաստանը կշարունակի նպաստել Ղարաբաղյան ձգձգված հակամարտության կարգավորմանը․ Մարիա Զախարովա

Ռուսաստանը կշարունակի նպաստել Ղարաբաղյան ձգձգված հակամարտության կարգավորմանը․ Մարիա Զախարովա

Ռուսաստանի ԱԳ նախարարը չի արձանագրել անհնարինությունը Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ երկխոսության հետագա շարունակման։ Այսինքն, թե ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունը հնարավոր է համարում այդ երկխոսության շարունակականությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, ի պատասխան «Մոսկվա-Բաքու» լրատվական կայքի թղթակցի այն հարցի, թե ինչպես է գնահատում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների շարունակման հնարավորությունը այն բանից հետո, երբ Բրատիսլավայում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում տեղի ունեցավ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը եւ հնչեցին հայտարարություններ՝ հանդիպման ավարտից հետո։ «Ես չէի ասի, թե մենք որեւէ կերպ արձանագրել են, որ անհնար է երկխոսության հետագա շարունակումը կամ կա անհամատեղելիություն։ Չէր լինի բանակցային գործընթաց, եթե այլ կերպ լիներ։ Մենք մեր կողմից, որպես երկիրը, որը իրականացնում է միջազգային միջնորդական բնույթի գործառնություններ, ամեն կերպ կնպաստենք, հետագա երկխոսության շարունակմանը, հանուն արդեն իսկ չափազանց ձգձգված համամարտության կարգավորման եւ կանենք ամեն բան, որպեսզի երկխոսությունը շարունակվի կառուցողական հունով եւ կողմերը կարողանան փոխընդունելի լուծում գտնել»,- ասել է Զախարովան։