Նախարարն ու տաս մարզպետները Կապանում են

Նախարարն ու տաս մարզպետները Կապանում են

Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ տարածքայինկառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը և ՀՀ 10 մարզպետները Կապանում այցելել են «Լամաքս» գրուպ ՍՊԸ-ին պատկանող «Վամաքս», «Մարիլա», «Պորկպրոդ» ընկերությունների արտադրամասեր, ծանոթացել կաթի և մսի արտադրության ու վերամշակման պայմաններին։

Շրջայցի ընթացքում նախարար Սուրեն Պապիկյանը հետաքրքրվել է արտադրամասերի աշխատանքներով, մսամթերքի և կաթնամթերքի արտադրության որակի և իրացման խնդիրներով, զարգացման հետագա ծրագրերով։

Նախարարին և մարզպետներին ներկայացվել է, որ «Լամաքս» ընկերությունը գործում է 2010թ․-ից։ Տեղական հումքից բարձրորակ արտադրանք ստանալու նպատակով արտադրամասերը հագեցված են եվրոպական չափանիշներին համապատասխան սարքավորումներով, որոնք ներմուծվել են Գերմանիայից։ Արտադրում են 8 տեսակի կաթնամթերք, 15-ից ավելի տեսակի մսամթերք և իրացնում Սյունիքի մարզում ու մայրաքաղաք Երևանում: Բացի այլ խանութներում իրացնելուց, ունեն իրենց մասնագիտացված  «Սյունիքի բարիքներ» խանութները՝ 1-ը Կապանում, 3-ը՝ Երեւանում: Ներկայումս ընկերություններում աշխատում է 250 աշխատակից:

Շրջայցի առաջին կանգառը եղել է «Պորկպրոդ»  ՍՊԸ-ին պատկանող խոզաբուծական ֆերման, որտեղ նախարարին ներկայացվել է, որ ֆերման գործում է արդեն 4․5 տարի և ապահովում տոհմական խոզի մսի արտադրություն՝ առանց գենետիկական խախտումների: Վերջերս կրկնակի մեծացրել են արտադրության ծավալները:

Այնուհետև նախարարն ու մարզպետները այցելել են «Մարիլա» և «Վամաքս» ՍՊԸ-երի արտադրամասեր։ Ընկերությունների ներկայացուցիչների հավաստիացմամբ՝ «Վամաքսում» բուծվող շուրջ 800 խոշոր եղջերավոր սիմենթալ ցեղատեսակի կենդանիները սնվում են առանց հավելումների և տեղական կերով ապահովում էկոլոգիապես մաքուր կաթ ու միս։

«Մարիլա» կաթնամթերքի գործարանում նախարարը ծանոթացել է կաթի վերամշակման գործընթացին, եղել կաթի փորձաքննությունների համար նախատեսված լաբորատորիայում։ Նախարարին տեղեկացվել է, որ կաթնամթերքի շուկայում բարձր պահանջարկով պայմանավորված «Մարիլա» ընկերությունն այժմ փորձում է ավելացնել արտադրական ծավալները՝ կաթնատվության բարձրացման և այլ միջոցառումների հաշվին ։

Շրջայցի ավարտին նախարարը իր գոհունակությունն է հայտնել ընկերության հաջողված արտադրական գործունեության  և գյուղատնտեսության զարգացմանը խթանող օրինակելի փորձ փոխանցելու կապակցությամբ։

«Հայաստանում գործունեություն ծավալող յուրաքանչյուր տնտեսվարողի հաջողությունը մերբոլորի հաջողությունն է»,- նշել է նախարար Սուրեն Պապիկյանը՝ հույս հայտնելով, որ ընկերության արտադրանքը առաջիկայում կկրկնապատակվի և կկարողանա իրացվել ինչպես ներքին, այնպես էլ արտասահմանյան նոր շուկաներում։