Արթուր Դավթյանը՝ Միհրան Պողոսյանի եւ Նարեկ-Գոնսալեսի արտահանձնման վերաբերյալ

Արթուր Դավթյանը՝ Միհրան Պողոսյանի եւ Նարեկ-Գոնսալեսի արտահանձնման վերաբերյալ

«Հանրային հնչեղություն ունեցող հանձման գործընթացի վերաբերյալ որ պահին մենք ունենանք պաշտոնական պատաախաններ, մենք չենք վարանի»։ Այս մասին «Հրապարակ»֊ի այն հարցին թե ի՞նչ փուլում է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընթացը, ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Նա նույն պատասխանը տվեց նաեւ Սաշիկ Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման վերաբերյալ հարցին։

Դիտարկմանը, թե երեկ Նարեկ Սարգսյանի եղբայրն ասել էր, որ իր տեղեկություններով Չեխիայի արդարադատության նախարարը համաձայնություն չի տվել նրան արտահանձնելու վերաբերյալ, պատասխանեց. «Ես դրանք գնահատում եմ ասեկոսներ»։