Քաղաքապետարանին միայն «Կամազ» է պետք

Քաղաքապետարանին միայն «Կամազ» է պետք

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, կառավարությունն այսօր հավանության արժանացրեց քաղաքապետարանի կողմից մեկ անձից աղբատար մեքենաներ գնելու որոշումը։ Քաղաքապետարանը պնդում է, որ աղբահանության վիճակը այնպիսին է, որ հրատապ է այդ մեքենաների ձեռքբերումը, իսկ դա չի արվում մրցույթով, քանի, որ դատարանը մրցույթը պարզապես կասեցրել է։

Բանն այն է, որ գնումները բողոքարկման խորհուրդի ներկայացուցիչն այդ գնումը կասեցրեց, եւ  նշեց, որ գնման առարկայի բնութագիրը սահմանելիս պետք է հաշվի առնվեն, որ դրանք պետք է բավարարեն մեկից ավելի հնարավոր մասնակիցներ, եւ եթե այդ սկզբունքը չի պահպանվում, ապա այդ գնումն անօրինական է, հետևաբար պարտավորեցվեց քաղաքապետարանը փոխել տեխնիկական բնութագրերը եւ հայտարարել մրցույթ։

Քաղաքապետարանն էլ իր հերթին բողոքարկեց այդ որոշումը։ Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին հարցրինք՝, որ եթե այդ մեքենաների ձեռքբերումն այդքան հրատապ է, ապա ինչո՞ւ են բողոքարկել հանձնաժողովի որոշումը, չէ՞ որ դա էլ իր հերթին է անորոշ ժամկետով երկարաձգում մեքենաների ձեռք բերումը, և ավելի հեշտ չէ՞ր լինի, որ պարզապես մրցույթի պայմանները փոխվեին և այն անցկացվեր․

« Քաղաքին պետք է սև գրիչ, որը պետք է գրի կապույտ թանաքով․ քաղաքապետարանին պետք են տվյալ պարամետրերով մեքենաներ՝ հաշվի առնելով Երևանի ռելիեֆը, կլիմայական պայմանները, տարողությունը, ճանապարհային ցանցը։ կան կոնկրետ պարամետրեր, որոնք պետք են քաղաքապետարանին այդ մեքենաները ձեռք բերելու համար․․․»,-ասաց Կարապետյանը։

Մանրամասն՝ տեսնյութում