Վիրավոր դպրոցականը տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն

Այսօր ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկեվան գյուղերը։ Բաղանիս գյուղը գնդակոծվել է 30- 40 րոպե տևողությամբ, դպրոցի ուղղությամբ են կրակել, վնասել գյուղի շատ տների տանիքները, պատերը։ Այդ մասին հայտնում է գյուղապետը։ Իսկ Ոսկեվան գուղում հակառակորդի գնդակից վիրավորվել է դպրոցական տղա, ով սովորում է բարձր դասարանում, 14 տարեկան է։ Տղան գտնվել է գյուղի տարածքում, երբ գնդակը դիպել է նրան։ Վիրավոր դպրոցականը տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Այդ մասին հայտնել է Ոսկեվանի վարչական ղեկավար Վոլոդյա Ղազինյանը։ Ունենք նաև երկու զինծառող վիրավոր։
Կարծիքներ