Ես էլ, հայրս էլ պատրաստ ենք պատասխան տալ

Ես էլ, հայրս էլ պատրաստ ենք պատասխան տալ

Իրենց ընտանիքին պատկանող «Երևանյան գիշերներ» սրճարանին հետ կապված Կենտրոն Վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը, որը այս օրերին զբաղված է Օպերայի տարածքի սրճարանները ապամոնտաժելու գործով, այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասաց․ 

««Երեւանյան գիշերներ» ռեստորանի հետ կապված խնդիրներ կա՞ն, ես էլ, հայրս էլ պատրաստ ենք պատասխան տալ: «Երեւանյան գիշերները» անօրինական չէ, զբոսայգու մեջ չէ եւ «Երեւանյան գիշերում» ավելի շատ ծառ է տնկվել, քան եղել է։ Չեմ հիշում որ նախարարության լաբորատոր տարածքն է եղել, որը դարձել է ռեստորան։ Այնտեղ ռեստորանների զոնա է, կարեւորը՝ Հրազդան գետը մաքուր պահենք»։