«Կմասնակցենք Ադրբեջանի ազատագրված տարածքների վերածննդին». Լուկաշենկոյի ցինիզմը

«Կմասնակցենք Ադրբեջանի ազատագրված տարածքների վերածննդին». Լուկաշենկոյի ցինիզմը

«Բելառուսը կմասնակցի Ադրբեջանի ազատագրված տարածքների վերածննդին»: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ:

Նա նշել է, որ ջերմությամբ է հիշում օրերս Ադրբեջան և, մասնավորապես, «ազատագրված տարածքներ կատարած իր այցը, որի շրջայցն իրականացրել է անձամբ նախագահ Իլհամ Ալիևը»։

«Շուշիում ես նրան ասացի. «Դրախտում եք ապրում»: Ես ոչ մի տեղ չեմ տեսել նման վայր՝ այցելելով մեր մոլորակի շատ վայրեր. մաքուր օդ, գեղեցիկ բնություն։  Համոզված եմ, որ այս տարածքներում կյանքը վերականգնելով՝ ևս մեկ սխրանք էլ կկատարեք։ Մենք ուրախ կլինենք մասնակցել այս աշխատանքներին, մենք որոշել ենք ուղղությունները: Ոչ մի խոչընդոտ չկա»,- ասել է Լուկաշենկոն։